Ախտորոշում
Դենսիտոմետրիա. հաճախ տրվող հարցեր. Հեղինե Չոլոյան
Դենսիտոմետրիան ռենտգենյան հետազոտության տարատեսակ է, որը թույլ է տալիս գրեթե 99% ճշգրտությամբ որոշել ոսկրերի հանքային խտությունը` քանակապես, և ախտորոշել օստեոպերեզը:
Ու՞մ է ցուցված դենսիտոմետրիան:
- 60 անց կանանց և 70 անց տղամարդկանց,
- վաղ (այդ թվում` վիրահատական) դաշտանադադարը,
- ժառանգական գործոնը (եթե ծնողներն ունեցել են կոտրվածքներ),
- մարմնի ցածր զանգվածը (մինչև 57 կգ կամ մարմնի զանգվածի ցածր ինդեքս՝ մինչև 20կգ/մ2),
- 1-ին և 2-րդ տպի շաքարային դիաբետը,
- վահանաձև գեղձի հիվանդությունները,
- սեռական հորմոնների անբավարարությունը,
- երեք ամիս շարունակ գլյուկոկորտիկոիդներով բուժումը,
- ստամոսք-աղիքային համակարգի քրոնիկ հիվանդությունները,
- քիմիաթերապիան և ճառագայթային բուժումը
- երիկամների և լյարդի քրոնիկ հիվանդությունները:
Ի՞նչպես նախապատրաստվել հետազոտությանը:
Դենսիտոմետրիային հատուկ նախապատրաստվելու կարիք չկա:
Ի՞նչ հաճախականությամբ է անհրաժեշտ անցնել հետազոտությունը:
Նորմայի դեպքում` երկու տարի անց, իսկ օստեոպենիայի և օստեոպորոզի դեպքում` 1 տարի անց, իսկ գլյուկոկորտրկոիդներով բուժման դեպքում կարելի է կատարել 6 ամիս անց:
Ու՞մ չի կարելի կատարել դենիստոմետրիա:
Հղիներին և կերակրող մայրերին:
Ո՞ր ոսկրերի հետազոտությունն է կատարվում դենսիտոմետրիայով:
Ողնաշարի գոտկային հատված, ազդոսկրի վզիկի շրջան և նախաբազկի ստորին երրորդական:
Ո՞ր մասնագետն է ուղեգրում դենսիտոմետիայի:
Գրեթե բոլոր մասնագետները (ընտանեկան բժիշկ, օրթոպետ-վնասվածքաբան, ողնաշարաբան, նյարդաբան, ներզատաբան, ուռուցքաբան, մանկաբույժ) :
Որքանո՞վ է ճշգրիտ հետազոտությունը և հնարավո՞ր է անճշտություններ արդյունքներում:
Արյունքներն 95-99% ճշգրտությամբ են, կախված մասնագետից՝ ոչ ճիշտ մշակման դեպքում կարող են լինել անճշտություններ:
Հնարավո՞ր է չանցնել դենսիտոմետրիա և որոշել ոսկրերի վիճակը այլ հետազոտություններով (մեթոդներով):
Ռենտգենյան դենսիտոմետրիան համարվում է «ոսկե ստանդարտ» ոսկրերի հանքային խտությունը գնահատելու համար:
Արդյո՞ք ազդում է ապրելակերպը (ծխելը, ալկոհոլի չարաշահումը, սննդակարգը) հետազոտության արդյունքների վրա:
Ծխելը, ալկոհոլի չարաշահումը, ոչ բավարար ֆիզիկական ակտիվությունը, անշարժությունը, աղքատ, չբալանսավորված՝ Ca-ով և վիտամին D-ով սննդակարգը կարող է բերել ոսկրերի հանքային խտության նվազմանը՝ օստեոպորոզի առաջացմանը և ոսկրերի կոտրվածքի ռիսկի բարձրացմանը:
04.08.2025 Կարդացեք նաև
05.02.2024
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ